Նյութը(հոդվածը) խմբագրություն է ներկայացվում ըստ հետևյալ պահանջների.

1. Երկու օրինակ, նաև էլեկտրոնային տար­բե­րա­կով, համակարգչային շար­ված­քը` Microsoft Office Word: Հոդվածի ծավալը կարող է լինել մինչև 10 էջ, հա­ղոր­դում­ներինը` մինչև 4 էջ: Տեքստը շարադրվում է A4 չափսի թղթի վրա, աշ­խա­տան­քային դաշտը` Top-5սմ, Bottom-5,1սմ, Left-5,75սմ, Right-1,75սմ, Footer-4,6սմ, միջտողային տարածությունը (Line spacing)` 1,1, պարբե­րու­թյու­նը (First line)` 0,75 սմ: Հայերեն լի­նե­լու դեպ­քում նյութը շարա­դրվում է GHEA Gra­palat տառատեսակով, տառաչափը՝ 10, իսկ ռուսերենի կամ անգլերենի դեպ­քում` Times New Roman տա­ռա­­տե­սակ­ով, տառաչափը՝ 11:

2. Թղթի վերևի ձախ անկյունում գրվում է համապիտանի տասնորդական դա­րականիշը` տեքստին համապատասխան լեզվով (ՀՏԴ, УДК, UDC), հաջորդ տողի կենտրոնում`գլխատառերով հեղինակ(ներ)ի անվան-հայրանվան սկզբնատառերը և ազգա­նուն­(ներ)ը` bold, 10 տառաչափով հայերեն տեքստի դեպքում և 11 տառաչափով՝ անգլերեն և ռուսերեն տեքստերի դեպքում: Հոդվածի վերնագիրը տրվում է հեղինակի ազգանվանը հաջորդող տողի կենտրոնում` bold, ամբողջությամբ գլխատառերով` 10 տա­ռա­չափով՝ հայերեն տեքստի դեպքում և 11 տառաչափով՝ անգլերեն և ռուսերեն տեքստերի դեպքում:

3. Նյութը սկսվում է ամփոփումով (անոտացիա) այն լեզվով, որով ներ­կա­յաց­ված է: Ամ­փոփումն ավարտվում է առանցքային բառերով` տառաչափը` 9 հայերեն տեքստի դեպքում և 10 տառաչափով՝ անգլերեն և ռուսերեն տեքստերի դեպքում, և միայն «Առանցքային բառեր» արտահայ­տու­թյու­նը` bold, italic: Ամփոփումը պետք է լինի մինչև 5 տող, առանց­քային բառերը կամ բառակապակ­ցությունները՝ 4-8 բառ:

4. Երաշխավորվում է նյութի շարադրման հե­տևյալ կարգը. «Ներածություն», որը պետք է համառոտ ներառի հարցի վիճակը, թեմայի ար­դիականությունը և հե­տա­զոտության նպատակը, «Խնդրի դրվածքը և մեթոդիկայի հիմնավորումը», «Հետազոտության արդյունքները», «Եզրա­կա­ցություն», անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ բաժիններ՝ համապատասխան վերնագրերով:

5. Տեքստում հղումները գրականությանը նշվում են ուղղանկյուն փակա­գծե­րով: Բանաձևերը ներկայացվում են նոր տողից, Equation Editor ծրագրով, italic, տառաչափը՝ 11, անհրա­ժեշտության դեպքում համարակալվում են տողի վերջում` սովորական (կոր) փա­կագծում:

6. Նկարներն ու աղյուսակները հաջորդում են տեքստում համապատասխան հղումներին: «Նկ.» և «Աղ­յու­սակ» բառերը, նկարների մակագրությունը և աղյուսակների անվա­նումները գրվում են Italic 9 տառաչափով հայերեն տեքստի դեպքում և 10 տառաչափով՝ անգլերեն և ռուսերեն տեքստերի դեպքում:

7. Տեքստին հաջորդում է գրականության ցանկը` 9 տառաչափով հայերեն տեքստի դեպքում և 10 տառաչափով՝ անգլերեն և ռուսերեն տեքստերի դեպքում, միայն հե­ղինակի ազգանունն ու անվան-հայրանվան սկզբնատառերը` bold, «Գրականության ցանկ» արտահայտությունը` տողի կենտրոնում, գլխատառերով: Ցան­կում գրականության յուրաքանչյուր աղբյուր համարակալվում է ըստ տեքստում իր հղման հերթա­կա­նու­թյան: Գրականության աղբյուրները պարբերական հրատարակությունների դեպքում ներկայացվում են հետևյալ կարգով. հեղի­նակի ազգանունը, անվան-հայրան­վան սկզբնատառերը, վերնագիրը, հանդեսի անվանումը կամ ընդունված հապավումը, հրատա­րակ­ման տարեթիվը, հատորի ու թողարկման համարները, հերթական համարը, նյութի զետեղման էջերը, գրքերի դեպքում՝ հեղի­նակի ազգանունը, անվան-հայրան­վան սկզբնատառերը, վերնագիրը, հրատարակման վայրը, հրատարակչությունը, թվականը, էջերի քանակը:

8. Գրականության ցանկին հաջորդում են ամփոփումները մյուս երկու լե­զու­ներով (եթե տեքստը հա­յերեն է, ամ­փո­փումները նախ` ռուսերեն, ապա` անգլերեն, եթե ռուսերեն է, նախ` հայերեն, ապա` անգ­լերեն, եթե ան­գ­լե­րեն է, նախ` հայերեն, ապա` ռուսերեն): Ամփոփումները բոլոր երեք լեզու­նե­րով իրենց բովանդա­կու­թյամբ և ա­ռանց­քային բառերով պետք է լինեն նույնական:

9. Տեքստը ստորագրվում է հեղինակ(ներ)ի կողմից, նշվում է նյութը խմբա­գրություն հանձնելու ամսաթիվը: Տեքստի խմբագրված և սրբագրված տարբերակը համաձայնեցվում է հեղինակ(ներ)ի հետ:

10. Հեղինակ(ներ)ն առանձին էջով ներկայացնում է (են) ազգանուն, անուն, հայրանունը (լրիվ), աշխատավայրի, սովորելու վայրի լրիվ անվանումը, զբաղեցրած պաշտոնը, գիտական աստիճանը, հեռախոսահամարները (աշխատանքային, տան և բջջային):