ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ, ՌԱԴԻՈՏԵԽՄԻԿԱ
banber
2017-06-21T22:39:02+04:00
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ, ՌԱԴԻՈՏԵԽՄԻԿԱ
ՀԱՊՀ Բանբեր հանդեսի Տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա սերիան նախկին <Մոդելավորում, օպտիմալացում, կառավարում> անվամբ հիմնադրվել է 1998թ.-ից: Սերիայում ներկայացվում են հետևյալ գիտական ուղղություններով հողվածներ. ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ համակարգչային, հեռահաղորդակցության, կապի, կազմակերպչական տեխնիկայի համակարգային և գործիքային միջոցներ, ծրագրավորում, ավտոմատ և ավտոմատացված կառավարման համակարգեր, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացված համակարգեր, մոդելավորում, արհեստական բանականություն, ինֆորմացիայի անվտանգություն, տեխնիկական արատորոշում, լոկալ և գլոբալ տեղեկատվական համակարգեր և ցանցեր, Web-տեխնոլոգիաներ; էլեկտրոնիկա՝ դասական տեսական և գործնական էլեկտրոնիկա, սխեմատեխնիկա, կիսահաղորդչային և պինդմարմնային միկրոէլեկտրոնիկա, ինտեգրալ սխեմաների կոնստրուկտորա-տեխնոլոգիական նախագծում և մոդելավորում, նանոէլեկտրոնիկա և նանոտեխնոլոգիաներ, ֆոտոէլեկտրոնային սարքեր և ֆոտոնիկա, էլեկտրոնային համակարգերի հուսալիություն և որակ;ռադիոտեխնիկա՝ կապի տեսություն և տեխնիկա, էլեկտրադինամիկա, ինֆորմացիայի հաղորդում, ազդանշանների մշակում, օպտիկական կապ, ռադիոէլեկտրոնային սարքերի տեխնոլոգիա և կոնստրուկտավորում, ռադիոէլեկտրոնային համակարգերի հուսալիություն և որակ:
Սերիայի Խմբագրական խորհուրդ. Ս.Հ. Սիմոնյան (սերիայի գլխավոր խմբագիր, տ.գ.դ.), Վ.Շ. Մելիքյան (սերիայի գլխավոր խմբագրի տեղակալ,տ.գ.դ.), Դ.Ա. Ղազարյան (սերիայի պատասխանատու քարտուղար, տ.գ.թ.), Ա.Հ. Առաքելյան (տ.գ.դ.), Վ.Ե. Առուստամյան (տ.գ.դ.), Վ.Ի. Հահանով(տ.գ.դ., Ուկրաինա),Վ.Մ. Հարությունյան (ֆ.-մ.գ.դ.), Վ.Վ. Բունիաթյան (տ.գ.դ.), Ռ.Ռ. Վարդանյան (տ.գ.դ.), Օ.Ն. Գասպարյան (տ.գ.դ.), Ս.Վ.Գավրիլով (տ.գ.դ., ՌԴ), Ա.Գ. Ղուլյան (ֆ.-մ.գ.դ.), Վ.Ս. Զաքարյան (ֆ.-մ.գ.դ.), Թ.Ա. Նալչաջյան (տ.գ.դ.), Ս.Խ. Խուդավերդյան (տ.գ.դ.), Օ.Վ.Ստուկաչ (տ.գ.դ., ՌԴ)